Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Լա լիգայի 12-րդ տուրի՝ «Ռայո Վալեկանոյի» հետ ոչ-ոքիի (0:0) մասին։
«Վինիսուսը, Ռոդրիգոն, Վալվերդեն և Խոսելուն փորձում էին գոլ խփել, բայց չկարողացան։ Ես գերադասում եմ հաղթել «Բարսելոնային», քան «Ռայո Վալեկանոյին»։ Եթե պետք լիներ ընտրել խաղ, որտեղ կարող էինք միավորներ կորցնել, ապա դա այս խաղն է: Երբեմն հաղթում ես, երբ արժանի չես դրան, երբեմն էլ պարտվում ես, երբ արժանի ես հաղթելու: Ի՞նչ ասացի թիմին ընդմիջմանը: Ավելի շատ օգտագործեք աջ եզրը: Դա միակ բանն էր, որ ասացի»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել AS-ը։
Մադրիդի «Ռեալը» 29 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: «Ռայո Վալեկանոն» 18 միավորով 9-րդ տեղում է։























































