Ա Սերիայի 11-րդ տուրում «Ռոման» ընդունել էր «Լեչեին» և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ:
5-րդ րոպեին Լուկակուն վրիպեց 11-մետրանոցից:
Հանդիպման հաշիվը բացվեց միայն 72-րդ րոպեին. հյուրերի կազմում աչքի ընկավ Ալմքվիստը:
Խաղի հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին Ազմունը հավասարեցրեց հաշիվը, իսկ 4-րդ րոպեին Լուկակուն հաղթանակ պարգևեց «Ռոմային»:
Այս խաղից հետո «Ռոման» 17 միավորով 8-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Լեչեն» 13 միավորով՝ 11-րդը։