«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին կիսվել է իսպանական Պրիմերայի վերջին՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղից տպավորություններով, որում կատալոնական ակումբը հաղթել է 1։0 հաշվով։
«Այս հանդիպումն այն խաղերից է, որ մարդիկ հաճույք են ստանում: Կա նաև VAR, բայց ես շատ ուրախ եմ հաղթելու և նորից խաղալու համար: Ես շատ էի ցանկանում վերադառնալ խաղադաշտ։ Երբ վնասվածք ես ստանում, դու լիովին հասկանում ես, թե ինչ է նշանակում լինել առողջ և կարողանալ խաղալ: Հիմա ինձ համար գլխավորը մարզավիճակ ձեռք բերելն է։
Միշտ փորձում եմ օգնել թիմին։ Մենք փայլուն հանդիպում չանցկացրինք, քանի որ մեր խաղին բացակայում էր բարձր տեմպը, բայց ուրախ ենք հեռանում»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Պեդրին օգոստոսին ազդրի վնասվածք էր ստացել։ «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումը նրա առաջին խաղն էր վնասվածքից ապաքինվելուց հետո։























































