«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ «Ֆուլհեմի» դեմ հաղթական հանդիպումից հետո (1:0) մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրի ելույթը, ով նախկինում զրկվել էր ավագի թեւկապից։
«Հարրին հիանալի, հիանալի հանդիպում անցկացրեց: Շատ լավ կատարում: Նա ցույց տվեց առաջատաևի որակներ և շատ լավ էր տիրում գնդակին, ուստի ես շատ գոհ եմ Հարիի խաղից»,- մարզիչի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։
Այս մրցաշրջանում 30-ամյա անգլիացին Պրեմիեր լիգայում անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։