«Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսը պատմել է, որ մոտ էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն 2014 թվականին, երբ հանդես էր գալիս «Ռեալում»:
«Այո, ես մոտ էի «Յունայթեդում» խաղալուն: Հայրս այս թիմի մեծ երկրպագուն է, բայց ես մնացի այնտեղ, որտեղ պետք է մնայի, այսինքն՝ Մադրիդի «Ռեալում»։ Չնայած ամեն ինչին, ես դեռ հիանում եմ այս ակումբով, ինչպես նաև Պրեմիեր լիգայով և այնտեղ հանդես եկող խաղացողներով, քանի որ Պրեմիեր լիգայում խաղի տեմպն այլ է։ Սա լիգա է, որտեղ կարող ես շատ բան սովորել: Ուրախ էի Մադրիդում մնալու համար, իսկ հիմա ուրախ եմ «Սևիլիայում» լինելու համար»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ Ռամոսը մադրիդյան ակումբում հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։