Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն ասել է, որ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուային համարում է աշխարհի լավագույն խաղացողը։
«Կարևոր չէ, թե ով է սխալվել։ Միշտ կա լուծում գտնելու ճանապարհ։ Ինձ համար նա աշխարհի լավագույն դարպասապահն է։ Բայց մենք ունենք նաև այլ լավ դարպասապահներ»,- Տեդեսկոյի խոսքը մեջբերում է Standard-ը։
Կուրտուան ազգային հավաքականի կազմում անցկացրել է 102 հանդիպում, որոնցում բաց է թողել 79 գոլ և 51 անգամ կարողացել է անառիկ պահել դարպասը։
























































