«Նյուքասլի» մարզիչ Էդի Հաուն ամփոփել է ԱՊԼ-ի հերթական տուրի «Արսենալի» հետ հանդիպման արդյունքը (1-0).
«Դժվար հանդիպում, շատ կարևոր հաղթանակ․․․ Մենք պետք է արժանին մատուցենք խաղացողներին։ Նրանք այսօր ամեն ինչ արեցին: Երկու թիմերն էլ լավ խաղացին, բայց միգուցե իրենց լավագույն ֆուտբոլը չցուցադրեցին, և, փառք Աստծո, ի վերջո մենք հաղթեցինք։
Պաշտպանությունում լավ խաղացինք, չեզոքացրինք նրանց գրոհները՝ թույլ չտալով գոլային հստակ պահեր ստեղծել։ Երբ բաց չես թողնում, դու միշտ խաղի մեջ ես: Մենք պետք է մշտապես մնայինք խաղի մեջ, մենք դա արեցինք և ի վերջո գոլ խփեցինք:
Սա այն խաղը չէ, որին մենք պատրաստվում էինք, բայց հաղթելու համար պետք է տարբեր ձևերով խաղալ և, կարծում եմ, այս պահին մեր թիմը գիտի, թե ինչպես դա անել»,- մեջբերում է «Նյուքասլի» գլխավոր մարզչին BBC-ն: