«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է թիմի հաջողությունների մասին. շաբաթ օրը «ներաձուրիները» հաղթեցին «Ատալանտային» (2-1)՝ հաղթելով առաջնության երրորդ անընդմեջ խաղում և ամրապնդվելով առաջին տեղում մրցաշարային աղյուսակում:
«Մենք կարողացանք վերահսկել խաղը, չնայած գիտեինք, որ հեշտ չի լինելու: Առաջին 20 րոպեներին «Ատալանտան» ճնշում գործադրեց, բայց հետո ամեն ինչ փոխվեց։
Գերազանց խաղ մրցակցի դեմ, ով մինչ այսօր չէր զիջել սեփական հարկի տակ:
Նման խաղում երեք միավոր վաստակելը շատ կարևոր է, բայց մենք ճանապարհի մեկ երրորդն էլ չենք անցել՝ ընդամենը 11 տուր է անցել: Մենք հավատում ենք մեր ուժերին, բայց գիտենք, որ դա հեշտ չի լինի»,- ասել է Ինձագին DAZN-ին տված հարցազրույցում:
























































