«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան մեկնաբանություն է գրել ՄՅՈՒ-ի խաղացող Բրունո Ֆերնանդեշի գրառման տակ։
Պորտուգալացի ֆուտբոլիստը և «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Ֆուլհեմի» հետ (1-0) խաղից հետո Instagram-ում գրառում է կատարել՝ ի պատիվ թիմի հաղթանակի։ Մանկունիացիների նախկին ավագ Դե Խեան, մեկնաբանելով գրառումը, գրել է. «Դու համապատասխան ավագ չես»։