«Բարսելոնայի» մարզիչ Չավի Էրնանդեսը բարձր է գնահատում «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Տակեֆուսա Կուբոյի տաղանդը։
22-ամյա կիսապաշտպանը մասնակցել է «Բարսելոնայի» դեմ ամբողջ հանդիպմանը, սակայն չի օգնել իր թիմին խուսափել պարտությունից (0-1): Սակայն, ինչպես խոստովանել է Չավին, «Ռեալ Սոսյեդադը» գերազանց խաղ ցուցադրեց։
Իսպանացի մարզիչը նաև ասել է, որ տպավորված է ճապոնացի կիսապաշտպանի խաղով.
«Կուբոն համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է։ Նա շատ լավ է ինչպես գնդակով խաղում, այնպես էլ առանց գնդակի»,- ասել է Չավին հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ռեալ Սոսյեդադը» Տակեֆուսա Կուբոյին ձեռք է բերել Մադրիդի «Ռեալից» 2022 թվականի ամռանը։
























































