Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Նյուքասլը» հյուրընկալել էր «Արսենալին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Խաղի միակ գոլը 64-րդ րոպեին խփեց Էնթոնի Գորդոնը։
«Նյուքասլը» 20 միավորով բարձրացավ 6-րդ տեղ։ «Արսենալը» 24 միավորով 3-րդ տեղում է։