Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը նշել է, որ մանուկ հասակում չի սիրել ֆուտբոլ։
«Սկզբում ես չէի սիրում ֆուտբոլ։ Գիտեմ, որ դա զարմանալի է, քանի որ ես կխելագարվեի, եթե հիմա ինձնից խլեին ֆուտբոլը: Ես գնում էի մարզումների և խոտ ու ծաղիկներ հավաքում, ինչպես նաև մորս համար երիցուկների փոքրիկ ծաղկեփնջեր պատրաստում»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։
Հիշեցնենք, որ Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ 103 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։
























































