Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վեսթ Հեմը» 3։1 հաշվով հաղթեց «Արսենալին»։
Տանտերերի կազմում աչքի ընկան Մոհամեդ Կուդուսն ու Ջարեդ Բոուենը։ Գրանցվեց նաև ինքնագոլ։
«Արսենալի» կազմում միակ գոլը խփեց Մարտին Էդեգորը։
«Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Բորնմութին»։ Մերսիսայդյան թիմի կազմում աչքի ընկան Դարվին Նունյեսն ու Կոդի Գակպոն։ Տանտերերից միակ գոլը խփել է Ջասթին Կլյուվերտը։
«Չելսին» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Բլեքբերնին»։ Լոնդոնյան թիմի կազմում աչքի ընկան Բենուա Բադիաշիլն ու Ռահիմ Ստեռլինգը։