Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Մանուել Լոկատելլին մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա իտալացու հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները տեղի կունենան առաջիկա շաբաթների ընթացքում։ Լոկատելիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը թուրինյան թիմի կազմում անցկացրել է 10 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Յուվենտուսում» է հանդես գալիս 2021 թվականից։