«Միլանի» մարզիչ Ստեֆանո Պիոլին կարող է լքել իտալական թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։
Ըստ աղբյուրի՝ մասնագետի ապագան ուղղակիորեն կախված է ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալուց: Միլանի սեփականատերերը Պիոլիին վերջնագիր են ներկայացրել, ըստ որի Ա Սերիայի թոփ-4-ում զբաղեցնելը բավարար չի լինի։
Հիշեցնենք, որ խմբային փուլի երեք տուրից հետո «Միլանը» իր խմբում զբաղեցնում է վերջին տեղը՝ վաստակելով երկու միավոր։ Ռոսոներիների հետ քառյակում ընդգրկված են ՊՍԺ-ն, Դորտմունդի «Բորուսիան» և Նյուքասլը:
«Միլանը» 10 տուրից հետո 22 միավորով զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Առաջատար «Ինտերից» տարբերությունը երեք միավոր է:
























































