Մադրիդի «Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Բրազիլացու նոր պայմանգիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
23-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։
Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրած 10 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































