Լաուտարո Մարտինեսը խոսել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մրցակցության մասին։
Երեկ Լիոնել Մեսսին 8-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»։ Կրիշտիանու Ռոնալդուն, մրցանակին արժանացել է 5 անգամ։
«Մեսսին ստիպված էր կիսել այս դարաշրջանը Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Հակառակ դեպքում նա 15 «Ոսկե գնդակ» կստանար»,- ESPN-ին տված հարցազրույցում ասել է «Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվողը:
























































