«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է «Բարսելոնայի» ելույթների մասին։
«Իհարկե, ես հետևում եմ «Բարսային»: Սա ակումբ է, որը ես սիրում եմ և կսիրեմ ամբողջ կյանքում: Նրանք հիանալի թիմ ունեն։ Նրանք պատրաստ են պայքարել այս Չեմպիոնների լիգայում հաղթելու համար։ Չեմ կասկածում, որ նրանք հաղթողի հավակնորդներ են։ Պարզապես պետք չէ նրանց վրա շատ ճնշում գործադրել»,- Մեսսիի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն:
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին նվաճեց կարիերայի 8-րդ «Ոսկե գնդակը»։ Մեսսին հեղինակավոր մրցանակը ստացել է 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021 և 2023 թվականներին:
























































