«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեդոն Սանչոն կարող է կարիերան շարունակել անգլիական մեկ այլ ակումբում՝ Լոնդոնի «Չելսիում»:
Ըստ ամենայնի, Էրիկ տեն Հագը վերջնականապես որոշել է հրաժարվել Սանչոյից, ուստի ակումբը պատրաստ կլինի հունվարին լսել նրա տրանսֆերի համար առաջարկները։
Ֆուտբոլիստի տրանսֆերի հավակնորդներից մեկը «Չելսին» է։ Ըստ Man United News-ի՝ Սանչոյի ծառայություններով անձամբ հետաքրքրված է Մաուրիսիո Պոչետինոն
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկանում է կարիերան շարունակել «Յուվենտուսում»։