Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մրցակցի ֆուտբոլիստին՝ Գավիին խնդրել է ավելի զգույշ գործել։
«Ռեալը» 2-1 հաշվով հաղթեց «Բարսելոնային», իսկ անգլիացի ֆուտբոլիստը դարձավ դուբլի հեղինակ:
Հանդիպման ժամանակ տեսախցիկները ֆիքսել են մի դրվագ, երբ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը դիմել է Գավիին։ Ըստ Defensacentral-ի, Բելինգհեմը իսպանացուն խնդրել է զուսպ խաղալ. «Այլևս մի հարվածիր ինձ: Չորս անգամ անընդմեջ դու դա արդեն արեցիր»,- ասել է հանդիպման հերոսը։
Հաղթելով Էլ Կլասիկոն՝ Մադրիդի «Ռեալը» զբաղեցրեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղը և չորս միավորով առաջ անցավ «Բարսելոնայից»: Չավիի թիմը երրորդ տեղում է։
























































