«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է «Տոտենհեմի» խաղամակարդակի մասին իր մտքերով։
«Քաղաքաբնակները» 21 միավորով 3-րդ տեղում են՝ 5 միավոր զիջելով առաջատար «Տոտենհեմին» և մեկ խաղ պակաս անցկացնելով: Կիրակի օրը Գվարդիոլայի թիմն արտագնա խաղում կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
«Տեսեք, թե որքան լավ է խաղում «Տոտենհեմը»։ Նրանք շաբաթական մեկ հանդիպում են խաղում, և կարող են թարմ մնալ ողջ մրցաշրջանում:
Այս թիմն անպայման կլինի առաջատարների ցանկում»,- ասել է իսպանացի մասնագետը մանչեսթերյան դերբիից առաջ կայացած մամուլի ասուլիսում: