Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Իսպանիայի Լա Լիգայի 11-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթել է «Բարսելոնային»։ Մադրիդյան թիմին հաղթանակ է պարգևել 20-ամյա անգլիացի հարձակվող Ջուդ Բելինգեմը, որը դուբլ է ձևակերպել այս խաղում։
Այսպիսով, 20-ամյա անգլիացի կիսապաշտպանը դարձել է 21-րդ դարում «Ռեալի» առաջին խաղացողը, որն իր առաջին Էլ Կլասիկոյում 2 կամ ավելի գոլ է խփել, հայտնում է Opta Sports Telegram-ի ալիքը։
Հիշեցնենք, որ Բելինգեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 103 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջ։
























































