Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրի խաղում կհանդիպեն «Յուվենտուսն» ու «Վերոնան»։ Թիմերը կխաղան Թուրինի (Իտալիա) «Ալիանց-Յուվենտուս» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով՝
«Յուվենտուս». Շչեսնի, Գատի, Բրեմեր, Ռուգանի, Կոստիչ, Ռաբյո, Լոկատելի, Մաքքենի, Վեա, Կեն, Վլահովիչ:
«Վերոնա»․ Մոնտիպո, Ֆարաոնի, Մանյանի, Դավիդովիչ, Ամիոնե, Դոյգ, Դուդա, Ֆոլորունշո, Լազովիչ, Բոնացոլի, Ջուրիչ։
Իտալիայի առաջնության անցած մրցաշրջանում «Յուվենտուսը» երկու անգամ նվազագույն հաշվով (1:0) հաղթել է «Վերոնային»
Թուրինյան թիմը 2023/2024 մրցաշրջանի Իտալիայի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմը ինը խաղից հետո ունի 20 միավոր։ «Վերոնան» 8 միավորով 16-րդ տեղում է։
























































