Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դուբլի հեղինակ է դարձել Լա լիգայի 11-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղում (2:1): Այսպիսով, անգլիացուն հաջողվել է «Ռեալի» կազմում անցկացրած 13 մեկնարկային հանդիպումներում խփել 13 գոլ։
«Բարսելոնայի» դեմ խաղի 68-րդ րոպեին Բելինգեմը հավասարեցրել է հաշիվը, իսկ ավելացված ժամանակում՝ 90+2-րդ րոպեին, խփել է հաղթական գնդակը։
20-ամյա անգլիացին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Ռեալի» կազմում անցկացրած 13 խաղում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Սա լավագույն արդյունքն է այս մրցաշրջանում եվրոպական թոփ-5 լիգաների կիսապաշտպանների և պաշտպանների շրջանում:
Հիշեցնենք, որ Բելինգեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 103 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 120 մլն եվրո։
























































