«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Քրիսթալ Փելասի» նկատմամբ տարած հաղթանակը։
«Կարծում եմ՝ մենք հիանալի աշխատանք կատարեցինք: Շատ դժվար է խաղալ այստեղ՝ հաշվի առնելով «Քրիսթալ Փելասի» կարգապահությունը, բայց մենք համբերատար մնացինք և երկու լավ գոլ խփեցինք։ Ես շատ ուրախ եմ։
Ամեն շաբաթ «Տոտենհեմի» համար նոր մարտահրավեր է։ Այսօր մեզ հաջողվեց դրսևորել համառություն և կենտրոնացում։ Ֆուտբոլիստները չշտապեցին կամ խուճապի չմատնվեցին, ինչը կարելի է դրական նշան համարել»,- Պոստեկոգլուի խոսքն է մեջբերում BBC-ն:
«Տոտենհեմը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է՝ 26 միավորով։