«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Մանուել Նոյերի՝ Գերմանիայի հավաքականի մեկնարկային կազմ վերադառնալու հավանականության մասին։
«Եթե Մանուելը մինչև Եվրոպայի առաջնությունը վնասվածք չստանա և կարողանա օգնել թիմին իր փորձով, չեմ կարծում, որ մայիսին դուք այդ հարցը կտաք: Այժմ կարևորն այն է, որ նա պահպանի մարզավիճակը և շարունակի խաղալ ամեն շաբաթ»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։
2022 թվականի դեկտեմբերին դարպասապահը արձակուրդում դահուկ քշելիս սրունքի կոտրվածք էր ստացել։ Նա բարեհաջող վիրահատվել է և բաց թողել 2022/23 մրցաշրջանի մնացած հատվածը։
Վերջին անգամ 37-ամյա դարպասապահը Գերմանիայի հավաքականի կազմում խաղադաշտ էր դուրս եկել 2022 թվականի աշխարհի առաջնության խաղում։
























































