«Ռոմայի» հարձակվող Տեմի Աբրահամը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Այս մասին հայտնում է Teamtalk-ը։
Ըստ աղբյուրի՝ 26-ամյա անգլիացին կդիտարկի Անգլիա վերադառնալու հնարավորությունը, եթե գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հեռանա ակումբից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացի մասնագետը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»։
Նախորդ մրցաշրջանում Աբրահամը անցկացրել է 54 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողն այժմ ապաքինվում է խաչաձև կապանների վնասվածքից։
























































