Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»։
Հանդիպման հաշիվը բացվեց 53-րդ րոպեին, երբ տանտերերի պաշտպան Ջոել Ուորդը դարձավ ինքնագոլի հեղինակ։
66-րդ րոպեին Սոն Հին Մինը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Տանտերերի կազմում միակ գոլը 90+4-րդ րոպեին խփեց Ջորդան Այուն։