«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայում թիմերի միջև խաղից առաջ կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանայի մասին իր կարծիքով։
«Ես և նա ընդհանուր ընկեր ունենք, որը շատ բարձր էր խոսում Անդրեի մասին, բայց ես անձամբ հանդիպեցի նրան Ամստերդամում: Նա բացառիկ խաղացող է, որն այժմ խաղում է «Յունայթեդում»:
Չեմպիոնների լիգային հարմարվելու համար ժամանակ է պետք բոլորին, ոչ միայն մարզիչներին, այլև խաղացողներին ու դարպասապահներին։ Բացարձակապես բոլորին: Երբեմն մարդիկ կարող են կոպիտ լինել, բայց ես նրանբարձր եմ գնահատում՝ որպես դարպասապահի: Հուսով եմ, որ նա չի խաղա մեր դեմ այնպես, ինչպես Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Ակնկալում եմ, որ կարող ենք հաղթել, բայց խաղից առաջ միշտ լավագույն որակներ եմ ակնկալում հակառակորդ խաղացողներից։ Ես նախընտրում եմ տեսնել նրանց ուժեղ կողմերը, քան թույլ կողմերը: Նա թիմին փրկեց 11 մետրանոցից «Կոպենհագենի» հետ հանդիպման (1:0) վերջին րոպեին։ Հոգեբանորեն սա լավ խթան է նրանց համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: