Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կիսվել է պաշտոնական խաղում իր առաջին Էլ Կլասիկոյից սպասելիքներով։
Շաբաթ օրը Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 11-րդ տուրում արտագնա խաղում կմրցի «Բարսելոնայի» հետ։
«Ես ինձ լավ եմ զգում Չեմպիոնների լիգայի «Բրագայի» հետ խաղից հետո։
Ես գիտեմ, թե ինչ ազդեցություն ունի Էլ Կլասիկոն երկրպագուների, լրատվամիջոցների և ընդհանրապես ֆուտբոլի վրա: Ես պատասխանատվություն եմ զգում ակումբի և երկրպագուների առաջ երեք միավոր վաստակելու համար։
Մենք շատ բարձրակարգ կազմ ունենք, և եթե ամեն ինչ անենք այնպես, ինչպես կարող ենք, ապա իմ թիմի համար հաղթանակ եմ կանխատեսում։ Ես շատ հուզված եմ և անհամբեր սպասում եմ այս հանդիպմանը: Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում այս մրցակցին։ Այս հանդիպումը անձամբ ինձ է հետաքրքրում։ Ես պատրաստվում եմ մեծ բավականություն ստանալ»,- ասել է Բելինգհեմը RTVE-ին տված հարցազրույցում:
























































