«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը բացատրել է, թե ինչու է տեղափոխվել կատալոնական ակումբ: Ֆուտբոլիստն այս ամռանն ազատ գործակալի կարգավիճակով համալրել է կատալոնական թիմի կազմը։
«Ես չեմ եկել «Բարսելոնա» միայնակ փայլելու և գերաստղ լինելու համար։ Իմ նպատակն է օգնել ամբողջ թիմին»,- Գյունդոգանի խոսքն է մեջբերում Esport 3-ը։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը Լա Լիգայում անցկացրել է 10 հանդիպում և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։ 33-ամյա կիսապաշտպանն ամռանը 3 տարվա պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ։
























































