«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խմբային փուլի ֆրանսիական «Թուլուզի» դեմ խաղում (5-1):
Դրա շնորհիվ եգիպտոսցի հարձակվողը դարձել է անգլիական թիմերի կազմում եվրոպական մրցաշարերում գոլերի քանակով ռեկորդակիրը։
Այս գոլը 31-ամյա աֆրիկացու համար 43-րդն էր եվրագավաթներում։ Այսպիսով Սալահը գերազանցեց Լոնդոնի «Արսենալի» լեգենդ Թիերի Անրիի ցուցանիշը՝ 42 գոլ։
Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականի ամռանից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսի վերջին։