Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորի խաղի մասին իր կարծիքով։
«Նա անպայման կնվաճի «Ոսկե գնդակը», և դա տեղի կունենա շուտով: Վինիսիուսը վնասվածքից վերադարձավ լավ մարզավիճակով և օգնեց թիմին հաղթել Բրագային»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։
23-ամյա բրազիլացին այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում ինը խաղում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին, Անչելոտիի թիմը Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում կխաղա «Բարսելոնայի» հետ։
























































