«Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդին հիշել է, թե ինչպես է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը իրենից մարզաշապիկ խնդրել։
«Երբ մենք խաղում էինք «Բարսելոնայի» դեմ 2016 թվականին, ես գիտեի, որ իմ թիմակիցները ցանկանում են մարզաշապիկներ փոխանակել «Բարսելոնայի» խաղացողների հետ։
Ես չէի ուզում։ Այնպես որ, ես ոչ մեկին չեմ խնդրել։ Բայց ընդմիջմանը Լուիս Սուարեսը մոտեցավ ինձ և խնդրեց իմ մարզաշապիկը։ Աշխարհի լավագույն հարձակվողը խնդրեց իմ մարզաշապիկը, դա հիանալի էր»,- մեջբերում է Ջեյմիին Goal-ը:
«Լեսթերը» խաղացել է «Բարսելոնայի» հետ ընկերական մրցաշարում 2016 թվականին։