Հայտնի սպորտային մեկնաբան և լրագրող Վասիլի Ուտկինի մոտ ախտորոշվել է աթերոսկլերոզ։ Նրա քաշը գերազանցել է 200 կգ-ը։ Բժիշկները Ուտկինին խորհուրդ են տալիս շտապ դիետա պահել և սկսել նիհարել, հայտնում է Mash Telegram-ի ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ քաշի հետ կապված ակնհայտ խնդիրների պատճառով Վասիլի Ուտկինը բարդություններ է ունեցել սրտանոթային համակարգի հետ։ Բժիշկները լրագրողի մոտ ախտորոշել են անոթներում խոլեստերինի ճարպային կուտակումների ավելացում։
Նշվում է, որ բավականին վաղուց առաջացած գիրության հետ կապված խնդիրների պատճառով 51-ամյա Ուտկինը ստիպված է լինում պարբերաբար դիմել բժիշկների։ Նախկինում մեկնաբանն ինքը պատմել է, որ իր կյանքի ընթացքում արդեն կորցրել է ավելի քան 350 կգ ավելորդ քաշ։
























































