«Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը պատրաստ է փոխել ակումբային գրանցումը 2023/2024 մրցաշրջանի ավարտից հետո։
Այս մասին տեղեկացնում է Teamtalk-ը։
Ըստ աղբյուրի՝ Աբրահամի որոշումը պայմանավորված է նրանով, որ ակումբը չի երկարաձգի պայմանագիրը մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ։ Թեմին ցանկանում է վերադառնալ Պրեմիեր լիգա։
Հիշեցնենք, որ մինչ «Ռոմա» տեղափոխվելը Աբրահամը հանդես էր գալիս «Չելսիում», որի սանն է հանդիսանում:
























































