«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը «Ման․Սիթիի» և Դորմունդի «Բորուսիայի» կազմում իր վերջին 100 խաղում 115 արդյունավետ գործողություն է կատարել։
Միայն այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում 23-ամյա հարձակվողը դարձել է 9 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Չեմպիոնների լիգայում նորվեգացին գոլ+փոխանցում համակարգով վաստակել է երեք միավոր՝ դուբլի հեղինակ դառնալով «Յանգ Բոյսի» հետ կայացած խաղում (3-1) և գոլային փոխանցում կատարելով «Ցրվենա Զվեզդայի» հետ խմբային փուլի 1-ին տուրի խաղում (3-1)։
Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից»: Անգլիայում իր դեբյուտային մրցաշրջանի ավարտին նորվեգացին նվաճեց լիգայի տիտղոսը, Անգլիայի գավաթը, ինչպես նաև օգնեց «քաղաքաբնակներին» հաղթել Չեմպիոնների լիգան: