«Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնել է, որ կարող է վերադառնալ Իսպանիայի հավաքական, հայտնում է ITASportPress-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը երազում է հավաքական վերադառնալու մասին։ Իսկ մինչ Եվրո 2024-ը նա կարող է վերսկսել կարիերան ազգային հավաքականում։
Փետրվարին 37-ամյա խաղացողը հայտարարեց, որ ավարտում է կարիերան ազգային հավաքականում։
Նա ռեկորդակիր է Իսպանիայի հավաքականի կազմում ելույթների քանակով (180 խաղ), թիմի կազմում պաշտպանը դարձել է աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
























































