Անգլիական FourFourTwo պարբերականը հրապարակել է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ֆուտբոլիստների ցուցակը։
Առաջին տեղում Անգլիայի հավաքականի կազմում 1966 թվականի աշխարհի չեմպիոն սըր Բոբի Չարլթոնն էր։ Նա «կարմիր սատանաների» կազմում անցկացրած 606 խաղում խփել է 199 գոլ:
Երկրորդ տեղում է «Ոսկե գնդակի» դափնեկիր Ջորջ Բեսթը` 360 խաղում 143 գոլով:
Երրորդ տեղում է ակումբի նախկին կիսապաշտպան Բրայան Ռոբսոնը, ով թիմի ավագն է եղել 12 տարի (1982-1994)՝ 69 գոլ 339 խաղում։
4-րդ տեղ՝ Էրիկ Կանտոնա
5-րդ տեղ՝ Դենիս Լոու
6-րդ տեղ՝ Ուեյն Ռունի
7-րդ տեղ՝ Ռայան Գիգզ
8-րդ տեղ՝ Դունկան Էդվարդս
9-րդ տեղ՝ Պետր Շմեյխել
10-րդ տեղ՝ Փոլ Սքոուլզ
Հատկանշական է, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն FourFourTwo-ի վարկածով չի ընդգրկվել ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստների տասնյակում։