Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆերան Տոռեսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ ուկրաինական «Շախտյորի» դեմ խաղում խփած գոլը նվիրել է իր տատիկին:
Տոռեսը հանդիպման 28-րդ րոպեին բացել է հաշիվը, իսկ գոլից հետո բարձրացրել է մարզաշապիկը ու ցույց տվել շապիկի գրությունը՝ «Սա քեզ համար է, տատիկ»։ Նշենք, որ Ֆերանի տատիկը մահացել է խաղից քիչ առաջ։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» երեկ 2:1 հաշվով հաղթանակ է տարել, ինչի շնորհիվ ամրապնդել է առաջատարի դիրքը H խմբում՝ երեք խաղում վաստակելով ինը միավոր։ «Շախտյորը» երրորդ տեղում է, ուկրաինական թիմն ունի երեք միավոր։























































