«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում ՊՍԺ-ի դեմ առաջիկա հանդիպման մասին։
«Սա շատ կարևոր հանդիպում է։ Մենք դեռ չենք հաղթել, ուստի ՊՍԺ-ի դեմ երկու խաղերը շատ կարևոր կլինեն: Մենք պետք է չափազանց կենտրոնացած լինենք, կոմպակտ խաղանք և միավորվենք ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության մեջ:
Ընդամենը մի քանի ամսում Լուիս Էնրիկեն անհավանական աշխատանք է կատարել։ ՊՍԺ-ն նախկինում հույսը դնում էր իր առաջատարների վրա, բայց նա փոխել է նրանց խաղը: Մբապեն շատ լավ է շարժվում մեծ արագությամբ։ Որքան լավ կարողանանք կանխատեսել նրա մտադրությունները և ընդհատել փոխանցումները, այնքան ավելի շատ կարող ենք սահմանափակել նրա սպառնալիքը»,- Պիոլիի խոսքը մեջբերում է «Միլանի» պաշտոնական կայքը։
ՊՍԺ-«Միլան» խաղը կկայանա հոկտեմբերի 25-ին:
























































