«Ալ-Նասրի» և Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն մտադիր է ներդրումներ կատարել ֆրանսիական ֆուտբոլային ակումբում։ Ֆուտբոլիստը կդառնա Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնի Բուրժ Ֆուտ 18 թիմի սեփականատերը։
Փաստաթղթերը ստորագրված են։ Չորեքշաբթի օրը մամուլի ասուլիս կլինի։
Հաղորդվում է, որ Մանեն երկու տարի է՝ փորձում է գնել ակումբը, քանի որ ակումբի նախագահ Շեյխ Սիլլան նրա ընկերն է։
Սենեգալցու ներդրած միջոցները օգնեցին Բուրժեի թիմին ազատվել ֆինանսական դժվարություններից։
























































