Անգլիական «Նյուքասլ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է դատի տալ «Միլանին»՝ իտալացիների նախկին կիսապաշտպան Սանդրո Տոնալիի՝ անօրինական խաղադրույքների համար անխուսափելի որակազրկման համար։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սանդրո Տոնալիին մեղավոր ճանաչելու որոշումը գրեթե հստակ է։ Այնուամենայնիվ, «Նյուքասլը» սպառնում է դատի տալ «Միլանին», երբ Իտալիայի հավաքականի խաղացողի արգելքը ուժի մեջ մտնի:
Անգլիական թիմի ղեկավարությունը խաղացողին չի վճարի նաև կիսապաշտպանի աշխատավարձը որակազրկման ընթացքում, որը կազմում է մոտ 8 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։
























































