Ռուս նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը կիսվել է «Ռեալ Սոսյեդադի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի խաղի մասին իր կարծիքով։
«Արդեն հիանալի է, որ Զախարյանը խաղադաշտ է դուրս գալիս: Թիմը Չեմպիոնների լիգայում է, հաղթում է։ Նման պահերին անձնական շահերը հետին պլան են մղվում։ Այո, մի փոքր խաղաժամանակ ստացավ, բայց դեռ լավ է, որ խաղում է: Մի բան է, երբ դուրս ես գալիս, և թիմը պարտվում է, իսկ այստեղ հաղթանակներ կան: Հետո Արսենն ավելի շատ խաղաժամանակ կստանա։ Մրցաշրջանը երկար է, խաղերը շատ են։ Զախարյանն առավելություն ունի՝ երիտասարդ է. Ընդհանուր առմամբ, նրա հետ ամեն ինչ հիանալի է: Նա ճիշտ արեց՝ տեղափոխվելով «Ռեալ Սոսյեդադ»: Հիմա նա հաճույք է ստանում»,- ասել է Մոստովոյը «Championat.com»-ի հետ զրույցում։
Նախօրեին Զախարյանը նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում։ «Ռեալ Սոսյեդադը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց պորտուգալական «Բենֆիկային»: Զախարյանը փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին։
























































