84 տարեկանում կյանքից հեռացել է Մադրիդի «Ռեալի» փոխնախագահ Ֆերնանդո Ֆերնանդես Տապիասը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆերնանդո Ֆերնանդես Տապիասը 1993 թվականից աշխատել է Մադրիդի «Ռեալում»` զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ 2000 թվականի հուլիսի 17-ից մինչև 2006 թվականի հուլիսի 2-ը իսպանացի ձեռներեցն ու ֆունկցիոները եղել է Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի նախագահ, իսկ 2009 թվականի հունիսի 1-ից դարձել է ակումբի պատմության առաջին փոխնախագահը։
Այն ժամանակահատվածում, երբ Ֆերնանդո Ֆերնանդես Տապիասն աշխատել է Մադրիդի «Ռեալում», թիմն ընդհանուր առմամբ 58 տիտղոս է նվաճել: Մադրիդի «Ռեալի» ներկայիս նախագահը Ֆլորենտինո Պերեսն է, որն այս պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից։
























































