«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը նշել է, որ թիմում իրեն վետերան է զգում։
«Ես պատրաստ եմ դաշտ դուրս գալ և պատասխանատվություն ստանձնել հարձակման ժամանակ: «Բարսելոնայում» ինձ վետերան եմ զգում: Փորձում եմ խորհուրդներ տալ երիտասարդ խաղացողներին, ովքեր շատ ուժեղ են այստեղ և փորձում են հաստատվել հիմնական թիմում: Մեծ ճնշում է նրանց վրա, բայց նրանք պետք է դիմագրավեն: Նրանք անհավանական ներուժ ունեն»,- Տորեսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
























































