«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1).
«Ես իսկապես ուրախ եմ այստեղ հաղթելու համար, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում Եվրոպայում քչերին է դա հաջողվել, բայց մենք դա արեցինք: Ինձ շատ դուր եկավ թիմի խաղը, հատկապես առաջին 60-65 րոպեներին, քանի որ մենք խաղացինք ճիշտ այնպես, ինչպես ցանկանում էինք:
2:0 հաշվով առաջ լինելով՝ մենք պետք է երրորդը խփեինք. մենք հնարավորություններ ունեինք։ Մենք ձախողեցինք, և անկյունայինից՝ առաջինը, որում մրցակիցներին հաջողվեց գոնե ինչ-որ բան ստեղծել, նրանք գոլ խփեցին»,- Արտետային է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
B խմբի մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է «Արսենալը», իսկ «Սևիլիան» 3-րդ տեղում է (2 միավոր):