«Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին 10 ամսով որակազրկվելու է խաղադրույքներ անելու պատճառով։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։
Սանդրո Տոնալիի փաստաբանական թիմը բանակցություններ է վարում Իտալիայի իշխանությունների հետ 10-ամսյա որակազրկման շուրջ այն բանից հետո, երբ նա խոստովանել է, որ խաղադրույք է կատարել խաղերի վրա:
Բացի այդ, խաղացողը օգնել է հետաքննությանը, քանի որ առանց նրա համագործակցության, Տոնալիին ՖԻՖԱ-ի կանոններով եռամյա որակազրկում էր սպառնում։
Որակազրկման պատճառով իտալացին բաց կթողնի Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի մնացած հատվածը, ինչպես նաև 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը, եթե Իտալիային հաջողվի որակավորվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Յուվենտուսի» խաղացող Նիկոլո Ֆաջիոլին արդեն ստացել է յոթ ամսվա որակազրկում։
























































