Մադրիդի «Ռեալը» պլանավորում է «Չելսիից» գնել դարպասապահ Կեպա Արիսաբալագային՝ նրա վարձակալության ժամկետի ավարտից հետո, հայտնում է Defensa Central-ը։
Մադրիդյան թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը իսպանացուն իդեալական տարբերակ է համարում երկրորդ դարպասապահի դերում։ Նշվում է, որ «Ռեալը» պատրաստ է Կեպայի համար վճարել 10 միլիոն եվրո: Ինքը՝ ֆուտբոլիստը, ավելի վաղ հայտարարել էր, որ կցանկանար ապագայում մնալ «Ռեալում»։
Այս մրցաշրջանում Կեպան «Ռեալի» կազմում անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում բաց է թողել 8 գոլ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Նրա գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 18 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Կեպային գնել էին վնասվածք ունեցող Տիբո Կուրտուային փոխարինելու համար, ով երկար ժամանակ բացակայում էր ծնկի վնասվածքի պատճառով։
























































