Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կկայանա Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի հանդիպումը, որում կմրցեն լոնդոնյան երկու թիմեր՝ «Չելսին» ու «Արսենալը»։ Հանդիպումը կկայանա «Սթեմֆորդ Բրիջում» և կմեկնարկի ժամը 20:30-ին:
Արդեն հայտնի է թիմերի մեկնարկային կազմերը՝
Չելսի. Սանչես, Գուստո, Սիլվա, Կոլվիլ, Կուկուրելլա, Կայսեդո, Ֆերնանդես, Պալմեր, Գալահեր, Ստերլինգ, Ջեքսոն:
Արսենալ. Ռայա, Ուայթ, Սալիբա, Գաբրիել, Զինչենկո, Էդեգոր, Ժորժինյո, Ռայս, Սակա, Ժեզուս, Մարտինելի:
Անցած մրցաշրջանում թիմերը հանդիպել են երկու անգամ։ Երկու խաղերում էլ «Արսենալը» հաղթել է՝ 1:0 և 3:1: